Վերլուծական

Թուրքագետ. Թուրքիայում լարվածությունը կշարունակվի նաեւ նոյեմբերի 1- ից հետո

arminegevorgyan

Թուրքական տեղեկատվական կենտրոնները հայտնում են, որ ԱԶԿ-ն դիմում է բոլոր հնարավոր միջոցների նոյեմբերի 1-ի ընտրություններում ձայներ ստանալու համար, այդ թվում դիմում է նաև այն ազգային փոքրամասնություններին, որոնց իր ելույթներում նախագահ Էրդողանը քննադատում էր, ասում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: Ըստ նրա «Քամփ Արմենի» որբանոցը հայ համայնքին վերադարձնելու որոշումը եւս սիրաշահելու դրսևորում էր։

 

Այժմ Թուրքիայի նորագույն պատմության մեջ ներքին և արտաքին քաղաքական ամենալարված ժամանակաշրջանն է: Թուրքագետ Մուշեղ  Խուդավերդյանը նշում է, որ նախընտրական շրջանում անցկացված սոցհարցումները վկայում են՝ իրադրությունը խորհրդարանական նախորդ ընտրություններից՝  հունիսի 7-ից հետո չի փոխվել, և նոյեմբերին 1-ին կայանալիք արտահերթ ընտրություններում իշխող ԱԶԿ ինչ կրկին չի հաջողվի մեծամասնություն կազմել, Թուրքիայում կառավարական քաոսը կշարունակվի:

Թուրքագետը  չի բացառում,որ ԱԶԿ- ում ընտրություններում անհաջողությունների հետևանքով  ներքին պառակտումներ սկսվեն, բայց Էրդողանի ղեկավարած կուսակցության փլուզումը հավանական չի համարում, քանի որ ընտրություններում մյուս ուժերի համեմատ այս կուսակցությունն ամենաշատ ձայներն է հավաքում:

Ի դեպ՝ թուրքական տեղեկատվական կենտրոնները հայտնում են, որ ԱԶԿ-ն դիմում է բոլոր հնարավոր միջոցների նոյեմբերի 1-ի ընտրություններում ձայներ ստանալու համար, այդ թվում՝ դիմում է նաև ազգային և սեռական փոքրամասնություններին, երբ դեռ վերջերս նախագահ Էրդողանը նրանց քննադատում էր։

Երեկվա որոշումը՝ կապված « Քամպ Արմենի»  որբանոցի հետ, նույնպես սիրաշահելու դրսևորում էր: Հիշեցենք, որ Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական որբանոցը վերադարձվել  է  հայկական համայնքին:

1962թ-ին կառուցված հայ աղքատ ու որբ մանուկների ուսումնական կենտրոնը՝ «Քեմփ Արմենը» փլուզման վտանգի տակ էր։ Թուրքական իշխանությունը ցանկանում էր դրա  տեղում կառուցել շքեղ առանձնատներ: Մայիս ամսից, սակայն, բազմաթիվ մարդիկ սկսեցին պայքարել որբանոցի շենքի քանդման դեմ եւ պահանջում էին այն վերադարձնել հայերին: Հասարակական ճնշման արդյունքում շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։

Որբանոցի քանդման դեմ նախաձեռնության անդամները նշում են, որ  իրենց պահանջը ոչ թե շենքի սեփականատիրոջն է ուղղված, այլ՝ պետությանը: Որբանոցում ուսանել են Անատոլիայից Ստամբուլ բերված աղքատ և որբ հայ երեխաները: Այս որբանոցում են մեծացել նաեւ Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը։

Անուշ Քազան Ասատուրօղլին, ով պայքարում էր  առաջին իսկ օրվանից, «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում նշեց, որ Քամփի համար պայքարող ժողովուրդը լիահույս էր, որ որբանոցը վերադարձվելու է հայ համայքնին:

Հիշեցենք, որ պայքարը տևեց ավելի քան 175 օր: Անուշը նույնպես չբացառեց, որ թուրքական կառավարությունն այս քայլին գնաց՝ հայ համանքի ձայներն ստանալու ակնկալիքով:

Զրուցակիցս նշում է, երբ  իրենց ասեցին, որ որբանոցը պետք է քանդեն ու տեղում կառուցեն շքեղ հյուրանոց։ «Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում  մեզ ասում էին,որ որբանոցը վերադարձվելու է հայ համայնքին, բայց այդ ընթացքում էլ  մենք չդադարեցիք մեր պայքարը՝ցույցերով ու անհնազանդության կոչերով»,- պատմում է Անուշը։

Այժմ, երբ արդեն որոբանոցը կրկին հայ համայնքինն է, հավանաբար, այդտեղ նորից դպրոց կգործի։

Back to top button