Քաղաքական

Մոհամմեդ Շարե Ալին ՀՀ քաղաքացի չէ. ՀՀ ԱԳՆ- ն հերքում է

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Եգիպտոսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ Հայաստանի քաղաքացու ձերբակալման մասին լուրը: «Հայաստանի քաղաքացի այդ անուն ազգանունով, որը նշում է «Ալ-Մարսի ալ Յաում» թերթը, չկա», ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ Կահիրեում Հայաստանի դեսպաությունը պաշտոնական հարցում է ուղարկել Եգիպտոսի համապատասկան օրգաններին՝ լուրի իսկությունը ճշտելու նպատակով:

Նախօրեին եգիպտական մի շարք թերթեր գրել էին, թե Կահիրեում երկուշաբթի ձերբակալվել է «Իսլամական պետության» 6 անդամ, նրանք Եգիպտոս են ժամանալ Լիբանանից և ահաբեկչություններ էին նախապատրաստում զբոսաշրջային բնակավայրերում: Ըստ հրապարակման՝ ձերբակալվածների թվում կա Տաջիկստանի բանակի նախկին գեներալ, Իրանի, Բելառուսի, Սերբիայի, Սիրիայի և Բելառուսի քաղաքացիներ:

Նախօրեին Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հերքել էր ձերբակալվածների թվում այդ երկրի քաղաքացու առկայության մասին լուրը: Նշենք, որ, ըստ եգիպտական թերթերի, Հայաստանի ենթադրյալ քաղաքացու անունը Մոհամմեդ Շարե Ալի է:

Back to top button