Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Ֆելիքս Արամյանը
Ֆելիքս Արամյանի շնորհիվ բազմաթիվ երաժշտական կոմպոզիցիաներով ու ձայնային էֆեկտներով է հարստացել Հայաստանի Հանրային Ռադիոյի երաժշտական ֆոնդը: Երկար տարիներ աշխատել է մաեստրոներ՝ Հովհաննես Չեքիջյանի եւ Օհան Դուրյանի հետ, ձայնագրել է վերջինիս ստեղծագործությունները, այդ թվում նաեւ 9-րդ սիմֆոնիան: Դասավանդել է տարբեր ինստիտուտներում:
Դստեր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի հետ միասին, բեմադրել են այնպիսի մոնո ներկայացումներ, ինչպիսիք են Վահագն Դավթյանի ՙՌեքվիեմն՚ ու Սիլվա Կապուտիկյանի ՙՍիրո այբուբենը’: Նա իր մեծ հետքն է թողել իր ստեղծագործությունների սիրահարների եւ ուսանողների սրտերում:
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 26-ին, Մասիվի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը՝ 18.00-ին: