Տնտեսական
Մթերվել է 209 հազար տոննա խաղող
Հայաստանում, օպերատիվ տվյալներով, այսօրվա դրությամբ արտադրվել է շուրջ 301 հազար տոննա խաղող՝ նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի դիմաց։ Լուրը հայտնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հոկտեմբերի 22-ի դրությամբ մթերվել է 209 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց, նաև արտահանվել է 8 հազար տոննա խաղող՝ նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 5200 տոննայի դիմաց։ Գերատեսչության տեղեկացմամբ, խաղողի բերքահավաքը, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: