Միջազգային

Իրաքի հարցերով բրիտանացի փորձագետի առեղծվածային մահը Ստամբուլում

Իրաքի հարցերով բրիտանացի փորձագետ Ջեկի Սատոնը մահացել է Ստամբուլի օդանավակայանում, լուրը հաստատել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը։

Սատոնը, որը Բի Բի Սի- ի նախկին աշխատակից է, Լոնդոնից մեկնում էր Իրաքի հյուսիս՝ Էրբիլ, սակայն ուշացել է տարանցիկ չվերթից։ Մի քանի ժամ հետո նրա մարմինը կախված հայտնաբերել են Աթաթյուրքի անվան օդանավակայանի կանանց զուգարանում։

Սատոնը ղեկավարում էր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման Լոնդոնի ինստիտուտը։ Ինստիտուտի նախկին տնօրեն Ամար Շահբանդերը զոհվել էր այս տարվա մայիսին՝ Բաղդադում՝ ռումբի պայթյունից։

Թուրքական մամուլը հայտնում է, որ Սատոնը ընկճված էր չվերթից ուշանալու համար եւ փող չի ունեցել նոր տոմս գնելու համար։ Կնոջ ծանոթները սոցցանցերում գրում են, որ Մատոնը ամուր բնավորության տեր էր, աշխատել է Իրաքում եւ Աֆղանստանում եւ չեն հավատում ինքնասպանության վարկածին։

Back to top button