Սիրիական բանակը ռուսական օդուժի եւ իրանցի զինվորների աջակցությամբ անցել է գրոհի
Սիրիական բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ անցել է լայնամասշտաբ գրոհի:Հոմսի մոտակայքում ռուսական օդուժը ավիահարվածներ է հասցնում ահաբեկիչների դիրքերին, իսկ Ասադի զինուժը կրակում է խորոր տրամաչափի գնդացիրներից, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը՝ հղում անելով սիրիական հեռուստատեսությանը։
Հաղորդվում է, որ սպանվել է վեց ահաբեկիչ, զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում:Ըստ տեղեկության՝ ցամաքային գրոհին մասնակցում է նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շիա խմբավորումը: Իրանն ու Սիրիան նաև նախապատրաստվում են խոշոր ցամաքային գործողություն սկսել Հալեպ քաղաքում:Այդ նպատակով, «Ռոյթերի» հաղորդմամբ՝ Սիրիա են ժամանել հազարից ավելի իրանցի զինվորականներ և «Հեզբոլլահի» մարտիկներ, նրանց հաջողվել է հետ վերցնել ավելի վաղ «Իսլամական պետության» կողմից գրավված մի շարք բնակավայրեր Համա շրջանում:
Փորձագետները վստահ են, որ Հալեպի շրջանում՝ թուրք-սիրիական սահմանի անմիջական հարևանությամբ, իրականացվելիք գործողությունը ավելի կզայրացնի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, որի հարաբերություները Մոսկվայի հետ վերջին շրջանում կտրուկ սրվել էին ռուսական օդուժի՝ Սիրիայում իրականացվող ռազմական գործողություներից և ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքը հատելուց հետո: