ՏՏ համաշխարհային համաժողովը՝ Հայաստանում
Օրենսդիրները կառավարությանն առաջարկում են նվազեցնել ճանապարհատրանսպորտային երթևեկության նվազ վտանգավորություն ունեցող խախտումների համար սահմանված տուգանքների չափը: ՀՀ նախագահը հանձնարարել է ուսումնասիրել ու նույն խախտումների չափը ոչ թե նվազեցնել, այլ նաև սահմանափակվել նախազգուշացմամբ: Ձևավորված աշխատանային խումբը ուսումնասիրություններ է կատարում: Կառավարությունն այսօր հերթական նիստն է անցկացրել, որի օրակարգում ներառված էին շուրջ հինգ տասնյակ հարցեր: Գործադիրի որոշմամբ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1,576,209.5 հազ.դրամ, ՀՀ ոստիկանությանը՝ 210,550.4 հազ. դրամ:
Նվազեցնել, թե նախազգուշացնել: ԱԺ մի քանի պատգամավորները ՀՀ կառավարությանն են դիմում ու գործադիրին առաջարկում նվազեցնել ճանապարհատրանսպորտային երթևեկության նվազ վտանգավորություն ունեցող խախտումների համար սահմանված տուգանքների չափը: Մինչ դեռ գործադիրում քննարկվում է դրանցից քաղաքացիներին ազատելու հարցը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանը կիսում է նախկին գործընկերների մտահոգությունը, միաժամանակ նրան ուշադրությունը երկու փաստարկի վրա հրավիրում:
«ՀՀ նախագահի մոտ ստեղծված խորհրդակցության արդյունքում աշխատանքային խումբ է ձևավորվել, որի առջև խնդիր է դրված նվազ վտանագավորություն ունեցող խախտումների չափը ոչ թե նվազեցվեն, այլ սահմանափակվեն նախազգուշացմամբ»:
Հայաստանի քաղաքացիները ընտրություններին նույնականացման քարտերով մասնակցելկու հնարավորություն կունենան: Առաջարկը ԱԺ պատգամավորներինն է, և քանի որ այն որևէ մտահոգություն չի պարունակում, ուստի և գործադիրը առաջարկն ընդունեց: Նույնականացման քարտերով քվերակությանը մասնակցելիս պլաստիկ քարտի վրա կնքի չի դրվի, ինչպես անձնագրով մասնակցելու դեպքում է:
«Մենք այլ լուծում էլ չունենք,- անկեղծացավ վարչապետը՝ պարզաբանելով՝ մոտ հինգ հազար քաղաքացի նույնականացման քարտ ունի, և օրենքի նախագծի հաստատումից հետո դրանցով կարող է մասնակցել ընտրությունենրին:
Պատկան մարմիններն ուսումնասիրել ու պարզել են՝ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզի զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 5474 աշխատանք փնտրող անձ, որոնցից 4575-ը կամ 83.6%-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ, նրանցից 1461-ը (31.9%)` գյուղաբնակներ: Գործազուրկներից 3563-ը (77.8%) ստացել են աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ:2015թ. ընթացքում հավաքագրվել է 210 թափուր աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ նվազել է շուրջ 14.3%-ով, ընդ որում` հավաքագրված թափուր աշխատատեղերից 100-ը՝ նոր ստեղծված են: Դրանք սակայն, բավարար չեն, ուստի և սահմանամերձ այս մարզում փորձնական ծրագիր կյանքի կկոչվի, գործադիրն այսօր հաստատեց՝ Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման նպատակով: Ծրագիրը 60 մլն դրամ կարժենա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Սա ևս մեկ քայլ է Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովմամբ սոցիալական լարվածությունը մեղմելու հարցում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում, այն կլինի շարունակական»:
Մինչ փորձնական ծրագրի մեկնարկը, կառավարությունն այսօր Տավուշի մարզում ներդրումային մեկ այլ ծրագիր հաստատեց: «Տավուշ Տեքստիլ» ՍՊ ընկերությունը նախատեսում է ՀՀ Տավուշի մարզի գյուղ Չորաթանում կազմակերպել բանվորական ձեռնոցների արտադրություն, էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանի տեղեկացմամբ.
«Նախատեսում է շուրջ 2,1 մլրդ դրամի ներդրումներ կատարել ՝ ստեղծելով մոտ 450 աշխատատեղ»:
49 մլն դրամ կանխավճարով, 2019թ. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով կանցկավի: Համաժողովի անցկացումը կարևորում է նաև կառավարության ղեկավարը:
Հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակներում ՀԲ աջակցությամբ նախագծերի փաթեթ է մշակվել :
«Հայաստանի Հանրապետության, «Երքաղլույս» ՓԲԸ-ի, Երևան քաղաքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում ում ՎԶԵԲ-ը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանին կհատկացնի 1 մլն 900 հազար եվրո դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է Երևանում ունենալ էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգի ներդնում:
Կառավարությունը որոշել է կոռուպցիայի դեմ պայքարին մասնակից դարձնել նաև ՀՀ քաղաքացիներին: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյան.
«46 հանրակրթական դպրոցներում կառավարությունը նախատեսում է սկսել սեյսմիկ անվտանգության մակարդակի ծրագիր: Առաջարկումե նք հենցա յս ծրագրի եհտ կապված իրականացնել առաջին փորձնական աշխատանքները, որոնց մասնակից են դառնալու դպրոցականները, նրանց ծնողներն ու ուսուցիչները»:
Եթե ծրագիրը հաջողություն ունի, կունենա նաև շարունակություն: