Հասարակություն
Ավտոմեքենայի վթարի հետևանքով զինծառայող է զոհվել
Տավուշի մարզում` Կոթի գյուղից Կողբի զորամաս գնալու ճանապարհին ՀՀ պաշտպանության նախարարության ԶԻԼ-131 մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է մեկ պայմանագրային զինծառայող: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից, մահացել է մեքենայի ուղևոր, 50-ամյա զինծառայող Բաբկեն Սարուխանյանը, իսկ 48-ամյա սպա Արտակ Անդրեասյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Վերջինիս առողջական վիճակը գնահատվում է կայուն: