Հասցնել մինչեւ հունվարի 1- ը. ժամկետից հետո տնտեսվարողները կաշխատեն ԵՏՄ կանոնակարգով
Սննդամթերք արտադրող ու ներմուծող տնտեսվարողները մինչև 2016թ հունվարի 1- ը պարտավոր են հայտարագրել իրենց արտադրանքը, հակառակ դեպքում նրանք պարտավորվելու են աշխատել արդեն ոչ թե ազգային օրենսդրության , այլ՝ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան: Էկոնոմիկայի նախարարության ստանդարտավորման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգերի վարչության պետ Լիլի Մախսուդյանն արտադրության ընթացքում որևէ փոփոխություն չնախատեսող տնտեսվարողներին այսօր հորդորել է հայտարարագրել արտադրանքն ու իրավունք ստանալ մինչև 2018թ հունվարի 1- ը ՀՀ տարածքում արտադրանքն իրացնել Հայաստանի ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան: Հակառակ դեպքում՝ նրանք արդեն աշխատելու են ԵՏՄ կանոնակարգով:
2015թ հունվարի երկուսից, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, ի տարբերություն մյուս երկրների, արտոնություն ստացավ ու տնտեսվարողները հնարավորություն ստացան ԵՏՄ տեխնիական կանոնակարգերին զուգահեռ օգտվել նաև ստանդարտացման ազգային օրենսդրության պահանջներից:
Էկոնոմիկայի նախարարության ստանդարտավորման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգերի վարչության պետ Լիլի Մախսուդյանը վստահեցնում է, որ ԵՏՄ անդամ երկրներից Հայաստանը միակն է, որի արտադրողները օգտվեցին այս արտոնութունից: ԵՏՀ կոլեգիան 35 տեխնիական կանոնակարգ է ընդունել, որից 34 գործում են անդամ բոլոր երկրներում:
Պաշտոնյան վստահեցնում է՝ տնտեսվարողներին իրենց կողմից տրամադրած համապատասխանության հավաստագիրը, որը գրանցված է նաև ԵՏՀ միասնական ռեեստրում, կանաչ լույս է ԵՏՄ անդամ երկրների շուկաներում:
Խոչընդոտներ չպետք է լինեն, սակայն երբեմն նաև դրանք առաջանում են, ասում է էկոնոմիկայի նախարարության ստանդարտավորման, չափագիտության և տեխնիկնական կանոնակարգերի վարչության պետ Լիլի Մախսուդյանն ու դժվարությամբ, սակայն, նշում, թե հատկապես ԵՏՄ անդամ, որ երկրում է նման խնդիր առաջացել։ «Ճիշտն ասած՝ մենք մի ահազանգ ունեցանք, որ ԵՏՄ անդամ երկրում մեր մարմնի կողմից տրամադրած փաստաթուղթը չի ընդունվում: Բելառուսիայում էր, բայց այդ խոչընդոտը հարթվեց»:
Նման խնդիրներ ունենալու դեպքում էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը կոչ է անում անպայման իրենց տեղյակ պահել:
Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանը պաշտոնապես անդամակցել է ԵՏՄ-ին, սակայն տեխնիկական կանոնակարգերը դեռ ամբողջությամբ հայերեն թարգամանված չեն: Արդարադատության նախարարությունը արդեն մի քանի ամիս է, ինչ սկսել է թարգմանությունը, www.arlis.am կայքում, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարության կայքէջում տեխնիկական կանոնակարգերի հայերեն թարգմանված փաստաթղթերը տեղադրված են: Նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտին հասցնել դրանց թարգմանությունն ամբողջությամբ:
Տնտեսվարողներն ու հատկապես սնունդ արտրադրող ու ներմուծող ընկերությունները պետք է առավել ուշադիր լինեն ու մինչև 2016թ հունվարի երկուսը հայտարարագրեն իրենց արտադրանքը, հակառակ դեպքում, հաջորդ տարեսկզբից նրանք ստիպված են լինելու անգամ Հայաստանի տարածքում աշխատել ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան:
Էկոնոմիկայի նախարարության ներկայացոևցիչը վստահեցնում է, որ տնտեսվարողների հետ հանդիպել են ու մանրամասները ներկայացրել, լսել նրանց մտահոգությունները։ «Փորձել ենք ներառել նաև փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, եկել են նաև ՓՄՁ-ներ: Ենթադրում եմ,որ նոր փոփոխությունները բեռ չեն,բայց յուրաքանչյուր փոփոխություն ինչ-որ մի լրացուցիչ խնդիր կարող է առաջացնի մեր արտադրողի մոտ։ Դրա համար էլ կոչ ենք անում համագործակցել էկոնոմիկայի նախարարության, ստանադրտացման ազգային ինստիտուտի հետ»։
Տնտեսվարողները միայն ԵՏՄ անդամ երկրներ չէ որ պրանք ներմուծում կամ արտահանում: էկոնոմիկայի նախարարության ստանդարտավորման, չափագիտության և տնխնիկական կանոնակարգերի վարչության պետ Լիլի Մախսուդյանն ասում է, որ ԵՄ կամ երրորդ երկրներ ապրանք արտահանելիս արտադրանքը պետք է համապատասխանի արտահանվող երկրի պահանջներին: