Քաղաքական

ԵՄ-Հայաստան բանակցությունները կսկսվեն տարեվերջին

Եվրամիության խորհուրդը նախօրեին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ հաստատել է Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտավորեցնող և լայնածավալ շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մանդատը։  Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական կայքից:

Այս համաձայնագիրը կփոխարինի ներկայիս ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը նախատեսվում է մինչև այս տարեվերջ։

Հիշեցնենք, որ այս մասին նախօրեին հայտնել էր ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ իր ֆեյսբուքյան էջում:

Back to top button