Թուրքերը սպառնում են հրաժարվել ռուսական գազի սպառումից
Ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին Անկարան Մոսկվայի հետ սկսել է խոսել սպառնալիքների լեզվով. թուրքերը սպառնում են հրաժարվել ռուսական գազի սպառումից՝ ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիրայի օդային տարածքի խախտման պատճառով:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ռուսական գազի խոշոր գնորդ է և թուրք սպառողին կորցնելով Մոսկվան հսկայական վնասներ կկրի: «Մենք չենք կարող հաշտվել նման իրավիճակի հետ: Մեր օդային սահմանը խախտելու հետ կապված ռուսական կողմի ներկայացրած հիմնավորումները համոզիչ չեն», Ռեջեբ Թայիփ Էրդողանի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:
Էրդողանը նաև ընդգծել է, որ եթե Ռուսաստանը չկառուցի «Ակկույու ԱԷԿ»-ը Մերսինի շրջանում, դա կանի մեկ այլ երկիր: The Daily Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Մոսկվան նախագծի իրականացման համար արդեն ներդրել է 3 մլն դոլար, ուստի Ռուսաստանը պետք է զգուշավորություն ցուցաբերի:
Թուրքիայի նախագահի կոշտ դիրքրքշումը մեկնաբանել է Կրեմլի մամուլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պարոն Էրդողանի հայտարարությունների մասին Վլադիմիր Պուտինն արդեն տեղեկացվել է: