Միջազգային

Նոբելյան մրցանակը՝ ԴՆԹ- ի վերականգնման համար

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է բրիտանացի Թոմաս Լինդալին և ամերիկացիներ Փոլ Մոդրիչին և Ազիզ Սանքարին, վերջինս ազգությամբ թուրք է: Մրցանակը շնորհվել է «ԴՆԹ-ի ռեպարացիաների մեխանիզմների հետազոտության», կամ կբջջային գործինքների հայտնաբերման համար, որոնք հնարավորություն են տալիս ԴՆԹ-ին քիմիական վնասվածքի դեպքում վերականգնվել:

«Վնասվածքներ մեր ԴՆԹ-ում ամեն օր են լինում: Եթե դրանք բոլորը չշտկված մնային, ապա մեր գենետիկ նյութն այժմ շատ քիչ ընդհանրություն կունենար այն նյութի հետ, որը եղել է մեր օրգանիզմի առաջին բջիջում»,- պարզաբանել է քիմիայի գծով Նոբելյան կոմիտեի նախագահ Սարա Սնոգերուփ Լինսեն:

Back to top button