Միջազգային

Նոբելյան մրցանակը հանձնվեց նեյտրինոյի տատանումները բացահայտողներին

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակն այսօր շնորհվել է կանադացի Արթուր Մաքդոնալդին և ճապոնացի Տակաակի Կաիտային: Ֆիզկոսները հեղինակավոր մրցանակին արժանացել են նեյտրինոյի տատանումների բացահայտումը, որը ապացուցում է, որ այս մասնիկն ունի զանգված։ Ըստ Նոբելյան կոմիտեի՝ սա «փոխում է հենց նյութի հիմնարար կառուցվածի, նյութի պատմության եւ Տիեզերքի ապագայի մասին մեր ընկալումները»։

Նշվում է, որ նեյտրինոյի տատանումների բացահայտումը տարրական մասնիկների ֆիզիկայի համար բեկումնային նշանակություն ունի։

Նոբելյան շաբաթը մեկնարկել է երեկ, նախօրեին հայտնի էին դարձել բժշկության բնագավառի հաղթոցները:

Մրացանակներն ինչպես միշտ, այս տարի ևս հանձնվելու են դեկտեմբերի 10- ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

Back to top button