Հասարակություն

Աստծուն մոտ ու թշնամուց ոչ հեռու. խաչիկցիները՝ իրենց հոգսերով ու լավատեսությամբ

alisagevorgyan
Աստծուն մոտ ու թշնամուց ոչ հեռու. 1800 մետր բարձրության վրա գտնվող Վայոց ձորի Խաչիկ գյուղն իր հոգսերով, խնդրիներով ու նաև մեծ լավատեսությամբ: Պատերազմի տարիներին մեծից փոքր այստեղ բոլորը պայքարում էին: Կռվեցին, գյուղը պահեցին ու  մնացին այնտեղ ապրելու, բայց այսօր  Խաչիկից հեռացողներ կան:

«1800 մետր բարձրության վրա ենք ապրում: Մենք շատ մոտ ենք Աստծուն»,-հպարտանում են խաչիկցիներն ու հավելում՝ բայց մոտ ենք նաև թշնամուն: Վայոց ձորի Խաչիկ համայնքը հայ-ադրբեջանական սահմանից գտնվում է ընդամենը է 500 մ հեռավորության վրա , երեք կողմից՝ 27 կմ սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը՝ Նախիջևանին: Երբ և ում մտքով է անցել անառիկ թվացող այս սարերի  գագաթին գյուղ հիմնել ու բնակություն հաստատել  հարցիս գյուղի հնաբնակներից Սերգեյ Սարգսյանի  երկու տղաներց մեկն է Խաչիկում ապրում:

«Սովետը քանդվելուց հետո գործ չունի»,-ասում է: Մյուս որդուն աշխատանքի որոնումները Երևան են հասցրել: Մենք նկատեցինք, որ ինչպես Հայասատնի բազմաթիվ համայքներում, Խաչիկում էլ կամաց-կամաց վերանում են հայկական ավանդական թոնիրները ՝ իրենց տեղը զիջելով, այսպես ասած, նոր տեխնոլոգիաներին: Սրանով թխելը  արագ ու հեշտ է ստացվում, գյուղացի կնոջ գործը թեթևացել է, բայց մի տեսակ խորթ է: Խաչիկի տեխնիկական առաջընթացը 70-անց Էմմա Հայրապետյանին,կարծեք,  առանձնապես չի ոգևորել:

Համայնքի խանութի պարտացուցակում մեր այցի ընթացքում 3,5 միլիոն դրամ պարտք էր գրանցված: Խանութի աշխատակցուհի Աիդա Վարղամյանը, սակայն, չդժգոհեց: մարդիկ հենց գումար ունենում են, բերում վճարում են: Նրա դժգոհությունները վերաբերում էին համայնքի կենցաղային խնդիրներին:  Խաչիկում մինչ օրս գազ չկա: Ոռոգման ջուրն այստեղ ևս խնդիր է:

Խաչիկցի Նունե Պողոսյանը  խնդիրներին այլ կերպ է արձագանքում, մի տեսակ՝ մարտական «Գյուղ կա , որ հոգս չլինի: Պիտի դիմադրենք ու հաղթահարենք»,-ասում է: Չորս աղջիկներից երեքը դրսում են ամուսնացել: Ռուսաստան, Բելառուս, Արենի: Երեք ուղղություններից էլ ամուսնու հետ Խաչիկը լքելու առաջարկություն է ստացել, բայց անպատասխան:

Խաչիկցի Նունեն իր լավատեսությամբ զիջում է միայն Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին: Լավատեսության հարցում պետական պաշտոնյաններն, իսկապես, անգերզանցելի են: Լրագորղների հետ զրույցում մարզպետը նշեց, որ բնության բարեհաճության ու կառավարության օժանդակության շնորհիվ ոչ միայն Խաչիկում, այլև ողջ Վայոց ձորում գյուղատնտեսական տարին հրաշալի մեկնարկ է ունեցել: Խաչիկում ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար ջրամբար կառուցելու օժանդակության խնդրանքով էլ վարչապետին են դիմել: Մարզպետը գրեթե համոզված է ՝«Արձագանքը չի ուշանա»:

Back to top button