Հասարակություն

Փոխհատուցելու փոխարեն՝ բնակարանաշինություն Գյումրիում. Գագիկ Մակարյանի առաջարկը

hasmikdilanyan
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վաճառքը «Տաշիր գրուպ» ընկերությանը  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը դրական է գնահատում: Տնտեսագետը հույս ունի որ համակարգն ի վերջո առողջացաման կգնա, իսկ ժողովուրդը դրանից միայն  կշահի:  Մակարյանը  նաև կարծում է, որ  այսուհետ փարձագտեները կխոսեն  ոչ թե  հոսանքի թանկացումից,  այլ մատակարարվող էլեկտաէներգիայի որակից, որն էլ  Գործատուների հանրապետական միության նախագահի դիտարկմամբ,  Հայաստանում փալյուն չի: Շարունակելով ՀԷՑ-ի վաճառքի դրական քայլերը, Գագիկ Մակարյանը նշել է, որ վերջապես  ազատվել ենք  ռուսական  ատկատներով աշխատող ընկերություններից:

 

 

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ քաղաքացիներին փոխհատուցենլու փոխարեն կառավարութունը գումարը կարող էր  ծախսել Շիրակի մարզում՝ բնակարանաշինության վրա:  Մակարյանը հիշեցնում է ՝ Գյումրիի երկրաշարժից անցել է  մոտ  30  տարի, սակայն, գյումրեցիների մի մասը  դեռ տնակներում է: Տնտեսագետը հաշվարկել է՝ ընդհանուր առմամբ, փոքր բիզնեսին ու քաղաքացիներին փոխատուցելով, ծախսվելու է շուրջ  36- 40մլն դոլար, որի կեսը՝20 մլն դոլարը  սուբսիդավորելու է  կառավարությունը: Իսկ այդքան գումարով  էլ  կարելի էր մինչև  700 բնակարան կառուցել, որը ոչ միայն 700 ընտանիքի բնակարանի հարցը  կլուծեր, այլ նաև  կխթաներ շինարարությունը, սա  էլ իր հերթին մուլտիպլիկատորի էֆեկտով դրական ազդեցություն կունենար տնտեսության վրա:  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյան.

«Հաշվի առնենք, որ Ռուսաստանից վերադարձող հատկապես միգրանտների գերակշիռ մասը Շիրակի մարզից  ընդգրկված էին շինարարությունում: Այդ աշխատուժը կարելի էր ինտերգել,  այդ գումարները նաև կմտնեին տնտեսության մեջ: Բայց կառավարությունը որոշել է, որը ես միայն կարող եմ ողջունել»:

Գագիկ Մակարյանը էական փոխհատուցում չի համարում նաև փոքր բիզնեսի փոխհատուցումը: Ամսական կտրվածքով  մեկ սուբյեկտի համար փոխհատուցման գումարը կազմելու է 1750 դրամ կամ՝ երեք եվրո: Մեկ տարվա  ընթացքում յուրաքանչյուր ՓՄՁ-ի համար սուբսիդավորման գումարը  կազմելու է 50 դոլար: Սա կվերաբերի մոտ 50 հազար գերփոքր բիզնեսի:

Այդուհանդերձ,  Գագիկ Մակարյանը  ՀԷՑ-ի վաճառքը Տաշիր Գրուպ ընկերությանը դրական է գնահատում:  Տնտեսագետը հույս ունի որ համակարգն ի վերջո առողջացաման կգնա, իսկ ժողովուրդը դրանից միայն  կշահի:  Մակարյանը  նաև կարծում է, որ այսուհետ փարձագետները կխոսեն  ոչ թե  հոսանքի թանկացումից,  այլ մատակարարվող էլեկտաէներգիայի որակից, որն էլ  ԳՀՄՆ –ի  դիտարկմամբ,  Հայաստանում փալյուն չի:  Մինչև 2016թ օգոստոսը «Տաշիր Գրուպ»-ը կուսումնասիրի, կհասկանա, թե ինչ  ժառանգություն է ստացել ու կսկսի համակարգի առողջացումը:

«Եթե նա կատարի ներդրումները հատկապես վթարային վիճակները կանխարգելելու ուղղությամբ, դա շատ հետաքրքիր կլինի: Խոշոր էլեկտրակայաններում ու կենտրոններում փոխվեն տրանսֆորմարտորները, որոնք հին են, ցածր էֆեկտիվությամբ, բայց նաև շատ ջերմություն ծախսող կայաններ են: Երկորդը որն ամենակարևորն է՝ ապահովիչների ու կանխարգելիչների համակագր լավացումն է, որովհետև աշխարհում վաղուց էլեկտրոնային համակարգն են օգտագործում, որոնք վայրկյանի մ հարյուրերորդակական մասում անջատում են վթարը»:

«Հայաստանում մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը չի համապատասխանում միջազգային չափանիշերին»,-ասում է  Գագիկ Մակարյանն ու ընդգծում հոսանքի  անջատման կամ թարթման պատճառով  սպառողներին հասցված վնասները: Բացի այդ, մեկ ժամից ավելի էլեկտրաէներգիայի անջատման դեպքում ընկերությունը պարտավոր է փոխհատուցել  բնակիչ –բաժանորդներին, ընդորում՝ առանց  դիմելու, քանի որ իրավահարաբերությունները պայմանագրով են կարգավորվում:  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը  բնակիչ-սպառողներին կոչ է  անում նոր պայմանագրեր կնքելիս ավելի ուշադիր լինել, իսկ «Տաշիր Գրուպ»-ին էլ   հորդորում է մեկ ժամից ավելի էլեկտրաէներգիայի անջատման դեպքում սպառողների  ծախսերը  ավտոմատ փոխհատուցել:

Back to top button