Հասարակություն

ՀԱՊԿ զորավարժության մասնակիցներն այսօր եղան Ծիծեռնակաբերդում, Մատենադարանում (լուսանկարներ)

Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության մասնակից ազգային ստորաբաժանումների անձնակազմն այսօր եղել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, Հայաստանի պատմության թանգարանում: ՀԱՊԿ անդամ-երկրները ներկայացնող խաղաղապահներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են ներկայացված նյութերին ու ցուցանմուշներին:

Զորավարժություննների պաշտոնական մեկնարկի առաջին օրվանից «Բաղրամյան» զորավարժարանի վրանային ավանում անցկացվում են նաև սպորտային և մշակութային  միջոցառումներ: Գործնական պարապմունքների խաղաղապահների բազմազգ զորախումբը հավաքվում է խարույկի շուրջ: Ամեն երեկո նվիրված է զորավարժության մասնակից ՀԱՊԿ անդամ պետության օրվան: Հայրենասիրական և ազգային երգերի կատարմամբ հանդես է գալիս ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը, մասնակից պետությունների զինծառայողները:

365A4908 365A4930 365A4969 365A4977 365A4998 365A5015 365A5023 365A5141 365A5175 365A5214 365A5306 365A5311 365A5328 365A5337 365A5347 365A5366 365A5387 365A5405

Back to top button