Վերլուծական

Սիրիայում գործողություններով Մոսկվան բարձրացնում է իր հեղինակությունը

annanazaryan

 

Ռուսական  զորքերի արդեն առարկայական ներկայությունը Սիրիայում պայմանավորված է Մոսկվայի հեղինակության բարձրացմամբ համոզված է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Նա պատահական չի համարել Պուտին- Օբամա հանդիպումից հետո ռուսական զորքերի կողմից հարվածները Սիրիայում։ Արաբագետի կարծիքով՝ այդ հարցում երկու գերտերությունների ղեկավարները որոշակի համաձայնության են եկել: «Ասադի հեռացման պահանջն արդիական չէ, նման զարգացումները կարող են խոսել միասնական Սիրիան պահելու մասին»,- ասում է նա:

Արաբագետի խոսքով՝ նման ռազմական օժանդակություն Բաշար Ասադի վարչակարգը երբևիցե չի ունեցել. մի կողմից օդուժի կիրառմամբ  ռուսական զորքերի ներկայություն, մյուս կողմից  ցամաքային գործողություններ ասադյան ուժերի կողմից : Սա կարող է իրերի վերադասավորում անել սիրիական զարգացումներում:

Արևմտյան լրատվամիջոցները, արաբագետի խոսքով, միտումնավոր սխալ տեղեկատվություն են տարածում: Նրանք ներկայացնում են, թե իբր ռուսական զորքը հարվածում է խաղաղ բնակչությանն ու սիրիական ընդդիմությանը, սակայն չափավոր ընդդիմություն, արաբագետի պարզաբանմամբ, Սիրիայում չկա, նրանք միացել են ԻՊ- ին։

Արաբագետը իբրև սիրիական խնդրի հանգուցալուծում է տեսնում  անցումային  կառավարության ձևավորումը, ինչի արդյունքում նոր ուժեր ի հայտ կգան: Թե ինչպես կզարգանան հետո իրադարձությունները՝ դժվար է ասել։ Արաբագետը չի բացառում Սիրիայի մասնատումը, բայց նաև նկատում է, որ ԻՊ-ը դեռևս Ռուսաստանում ակտիվանալու հրահանգ չի տվել, քանի որ զինյալների կարիք ունի:

Back to top button