Հասարակություն
Սյունիքի մարզպետի որդին ազատ արձակվեց
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2- ին տեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Տիգրան Խաչատրյանը ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, հայտնում է «Արմենպրեսը»։
«Քրեական գործը վերահսկող դատախազը քննարկել է ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը և որոշում է կայացրել վերացնել կալանավորում խափանման միջոցը. իմ պաշտպանյալը ազատ է արձակվել»,գործակալությանն ասել է Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:
ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատախազություն տուժող կողմի նոր ցուցմունքների հիման վրա։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ վերոնշյալ քրեական գործով տուժող ճանաչված Հարություն Զաքարյանը նոր ցուցմունք է տվել՝ ասելով, թե իրեն Տիգրան Խաչատրյանը չի ծեծել։