Հասարակություն
Այսօր Սրտի համաշխարհային օրն է
1999 թվականից ի վեր` ամեն տարի սեպտեմբերի 29-ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օրը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` սրտանոթային հիվանդությունները ողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են: Սրտային հիվանդություններից ու կաթվածից ամեն տարի ամբողջ աշխարհում 17,3 միլիոն մարդ է մահանում ու տարեցտարի այդ թիվն աճում է:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների աճը շարունակում է մնալ առողջապահության համակարգի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներից մեկը:
Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների կառուցվածքում առավել տարածված են հիպերտենզիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի սուր ինֆարկտը և ուղեղի անոթային հիվանդությունները: