Միջազգային

Մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

Այսօր Ստասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կտևի մինչև հոկտեմբերի 2-ը։ Նստաշրջանի օրակարգում առաջնային են լինելու Եվրոպայում միգրացիոն և փախստականների ճգնաժամին մարդասիրական և քաղաքական պատասխանի վերաբերյալ քննարկումները։ Տեղի կունենան նաև քննարկումներ՝ հանրային առողջության և դեղագործական արդյունաբերության շահերի, ժողովրդավարական հասարակությունում կրոնի ազատության և համատեղ ապրելու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ։ ԵԽԽՎ-ն կընտրի նոր գլխավոր քարտուղար՝ 5 տարի ժամկետով։ Տեղի կունենա նաև Վացլավ Հավելի մրցանակի հանձնման արարողությունը։

Back to top button