ԿարևորՔաղաքական

Հակառակորդը 10-ից ավելի զոհեր և վիրավորներ է տվել.հայկական կողմը կորուստներ չունի

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ: Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել:

Back to top button