Տնտեսական

ՀԿԵ տնօրեն.«Անվտանգության առումով խնդիրներ չունենք»

hasmikdilanyan
Երևանում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի  «Երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով» հանձնաժողովի երկօրյա նիստը: Դրան չի մասնակցում միայն Ադրբեջանի ներկայացուցչությունը: Նիստի օրակարգում 12 հիմնական ու 7 միջանկյալ հարցեր են ընդգրկված: «Առանց երկաթուղու Հայաստանը տնտեսություն չի կարող ունենալ»,- հայտարարել է Հարավկովկասյան երկաթուղի ընկերության տնօերենի՝  անվտանգության գծով տեղակալ Լևոն Հակոբյանը ու վստահեցրել՝ եթե բեռների փոխադրումն ավելանա, տեղափոխման ինքնարժեքը կնվազի:

 

ԱՀՊ անդամ գրեթե բոլոր երկրների երկաթուղային ոլորտի անվտանգության հարցերով մասնագետները Երևանում են՝ քննարկելու  նախանշված վայրը՝ բեռների ու ոչ միայն  երկաթուղիով անվտանգ  տեղափոխելու հարցերը: 12 հիմնական ու 7 միջանկյալ հարցեր են ընդգրկված նիստի օրակարգում: Խնդիրները շատ են, շատ հաճախ դրաք առաջանում են մի երկրից մեկ այլ երկիր բեռներ տեղափոխելու ընթացքում:

Ուստի և նման հարցերին ճիշտ լուծում տալու նպատակով է, որ որոշվեց ստեղծել մասնագետների առանձին խումբ՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հարավկոկվասյան երկաթուղի ընկերության անվտանգության գծով տեղակալ Լևոն Հակոբյանն  անկեղծանում է՝ հաճախ են անլուծելի խնդիրներ առաջանում:

«Անվտանգության  առումով  գրեթե խնդիրներ չունենք»,- ասում է  Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչն ու մի քանի անգամ  ընգծում՝ երկաթուղիով բեռների քանակն ավելանալու դեպքում իրենք  պատրաստ են ինքարժեքը նվազեցնել: Խորհրդային միության տարիներին ամեն օր Հայաստան էր ներմուծվում 2500 վագոն, այսօր՝ 30 վագոն:

«Եթե բեռների  քանակն ավելանա, փոխադրման ինքնարժեքը կնվազի  ու մենք էլ մրցունակ կլինենք»,- Հակոբյանի վսատահեցումն է:

Back to top button