Վերլուծական

Ռուսական ռազմաբազան կարող է հայտնվել Մերձավոր Արեւելքում. թուրքագետ

hasmikdilanyanlianaeghiazaryan

Երեկ Մոսկվայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցել է Մոսկվայիկենտրոնական մզկիթի բացմանը: Թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ Մուշեղ Խուդավերդյանն այսօր  վերլուծել է ոչ միայն Պուտին- Էրդողան հանդիպումը, այլ նաև թուրք-քրդական վերջին բախումները: Անդրադառնալով եկեկվա հանդիպմանը` թուրքագետը նշել է, որ հանդիպումն առիթ էր, որ Թուրքիայի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպի ու  փորձի հասկանալ, թե ինչ է լինելու, եթե ռուսական զորքերը հայտնվեն Սիրիյաում:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն էլ  այսօր շեշտել է` Թուրքիան լարախաղացի նման փորձում է իր կողմը գրավել Ռուսաստանին, բայց ռուս-թուրքական հարաբերություններում նոր ճեղքվածք է առաջանում:

Հիշեցնենք՝ օրերս Սիրիայի ԱԳՆ  հայտարարեց, որ  անհրաժեշտության դեպքում   կդիմեն ռուսական կողմին,  որպեսզի Ռուսաստանը զինվորական  ստորաբաժանումներ ուղարկի Սիրիա: Իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակն էլ  նշեց, որ եթե նման առաջարկ լինի,այն անպայման  կքննարկեն:

 

 

 

Back to top button