Հասարակություն

Լեռնային Ղարաբաղում այսօր շարունակվում են Ֆրանսիական օրերը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղում այսօր շարունակվում են Ֆրանսիական օրերը: Շուշիում այսօր բացվել է Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը: Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում տրվել էեղի է ունեցել անիմացիոն ֆիլմերի եվրոպական առաջատար «Ֆոլիմաժ» ստուդիայի աշխատանքների շնորհանդեսը։ Առաջիկա օրերին Շուշիում եւ Ստեփանակերտում ստուիդիայի ֆիլմերի ցուցադրություններ են նախատեսվում: Նաև  ուսումնական դասընթացներ են սկսվել։

 

Ֆրանսիական օրերն Արցախում վկայում են Արցախի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական հրաբերությունների   և դրանք խորացնելու անշեղ մտադրության մասին: Արցախում այս օրերին հյուրընկալված ֆրանսիացիները՝ Ազգային ժողովի պատգամավորներ, Արցախյան քաղաքների հետ բարեկամացած  քաղաքաների  քաղաքապետեր, այսպես են բնութագրում այն ամենը, ինչ ի հեճուկս բողոքող, նաև սպառնացող Ադրբեջանի  տեղի է ունենում Ստեփանակերտում, Շուշիում, Արցախի մյուս քաղաքներում:

Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն ասաց, իսկ նրա գործընկերները հաստատեցին՝ նման վերաբերմունքն ընդհակառակը քաջալերում է:

Շուշիի քույր քաղաք Բուրգ Դե Վալանսի քաղաքապետը, ով ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվել է իր առաջին այցի ժամանակ, ասաց.

«Ինձ համար մեծ պատիվ է այդ «սեւ ցուցակում» ընդգրկված լինելը։  Զինադադարից 21 տարի անց Ադրբեջանի քայլերը ցույց են տալիս, որ հակամարտությունը դեռ կա,  եւ  կողմերին  հուշում, որ ձեռք պետք է մեկնել մեկ-մեկու»,-կարծում է Բուրգ Դե Վալանսի քաղաքապետը։

«Որպես պատգամավորներ մեր ցանկությունն է ձեզ նաև քաղաքական աջակցություն ցուցաբերել: Իմ խնդիրն է լինելու Արցախը նեկայացնել իմ կուսակցության ներսում»,-խոստացավ Մառլեն Մուրիեն։ Նա նաև ասաց, որ այսօր  իրենք աշխատում են Դրոմի դեպարտամենտի այլ քաղաքների հետ, որպեսզի բարեկամանան արցախյան քաղաքների հետ: Ի տարբերություն տիկին Մուրիեյի՝ Ստեփանակերտի հետ բարեկամացած Վալանսի քաղքապետ Նիկոլա Դարագոնը Արցախում առաջին անգամ է:

« Ինձ ասել են, որ իրենք ինչ-որ «սև ցուցակ» ունեն, ես շատ հպարտ եմ այդ ցուցակում լինելու համար, որովհետև ես պայքարում եմ հանուն ազատության և ժողովրդավարության»:

Միևնույն ժամանակ Վալանսի քաղաքապետը  կարծում է, որ Արցախի հետ հարաբերությունները զուտ մարդասիրական չեն։ «Դուք շատ հզոր ազգ եք և ամեն օր ապացուցում եք դա Ձեր պայքարով»։

Նիկոլա Դարագոնն ասել է, որ իր համար մեծ հաճույք է չճանաչված Լեռնային Ղարաբաղի ձայնը Ֆրանսիա հասցնելը, նրա մարտունակությունը ներկայացնելը եւ իրեն չեն մտահոգում ադրբեջանցիների դիմում -սպառնալիքները, թե կդադարեցնեն հարաբերությունները։

Մարտակերտի քույր քաղաք Սարսելի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնի կարծիքով բռնապետական հարևանի դեմ արցախցիների պայքարը նաև իրենց պայքարն է, դրա համար են իրենք  աջակցում արցախցիներին, երբեմն նաև  իշխանությունների կամքին հակառակ։  Ադրբեջանի դեմ պայքարի ճակատ Պուպպոնը տեսնում է նաև Ֆրանսիայի ներսում։ Նրա կարծիքով պետք է պայքարել ադրբեջանական լոբբինգի դեմ։

Արցախի հետ հարաբերություները խորացնելու համատեղ հայտարարության կետերին Ֆրանսիա-Ղարաբաղ և Ղարաբաղ- Ֆրանսիա բարեկամության շրջանակների անդամները համաձայնեցին աներկբա: Աջակցություն հայտնելով կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության եւ տնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, համաձայնվել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համագործակցության առկա ձեւաչափերի հետագա զարգացման համար՝ առաջնորդվելով հավասարության, փոխլրացման եւ համերաշխության սկզբունքներով։

«Ֆրանսիական օրերն Արցախում» փառատոնի գործնական արդյունքներիցմեկը Ստեփանակերտում «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնադրումն էր, որի  համար շենքի շինարարությանն աջակցություն են հայտնել նաև ֆրանսիական պատվիրակության անդամները:  Օրինակ, Վալանսի քաղաքապետարանն այդ հարցը քննարկելու է սեպեմբերի 27-ին:

Իսկ Ստեփանակերտում  այսօր  փառատոնի շրջանակներում բացիկների նկարազարդում է լինելու, Շուշիում ֆրանսիական խոհանոցի տոն է կազմակերպվելու: Օրվա ընթացքում ֆրանսիացի հյուրերը լինելու են քույր քաղաքներում ՝ գործընկերների հետ առաջիկա քայլերը քննարկելու համար, իսկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երգելու է Պատրիկ Ֆիորին:

Back to top button