ԿարևորՔաղաքական

3+2+1. Սահմանադրական փոփոխությունների քվեարկության խորհրդարանական ձեւաչափը

lusinevasilyan

Խորհրդարանն այսօր օրվա վերջին միայն ավարտեց Սահմանադրության  բարեփոխումների նախագծի  քննարկումը: Այն շարունակվեց 4 օր՝ նաև արտահերթ նիստով և գրանցեց աննախադեպ ցուցանիշ.  հիմնական զեկուցողին ուղղվեց 35-ից ավելի  հարց, ելույթ ունենալու համար խորհրդարանական ամբիոնին մոտեցավ մոտ  50 պատգամավոր: Քննարկմանը Հանրայինի եթերում  ուղիղ հեռարձակմամբ հետևելու հնարավորություն ունեցավ նաև հանրությունը:   Քննարկումը կվերսկսվի հաջորդ ՝ հոկտեմբերի 5-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում մասնագիտական հանձնաժողովի անդամ, նախագահի ներկայացուցիչ  Վարդան Պողոսյանի եզրափակիչ ելույթով:  Նա կներկայացնի, թե որ առաջարկներն են ընդունվել, որոնք են մերժվել, որից հետո էլ փաստաթուղթը կդրվի քվեարկության: Խորհրդարանական խմբակցություններն արդեն պաշտոնապես հայտարարել են, թե ինչպես են պատրաստվում քվեարկել: 

 

«Ժառանգություն» կուսակցությունը դեմ է Սահմանադրության փոփոխությունների նախագծին: Եվ այդ  «ոչ»-ը վերաբերում է ոչ միայն նախագծին, այլև՝ քաղաքական դաշտը ձևախեղելու փորձերին,  որոնք, ըստ  Զարուհի Փոստանջյանի, արվում են խորհրդարանական մոդելի ծխածածկույթի տակ: «Ժառանգությունը» դեմ  քվեարկելու նախագծին ՝ հայտարարեց Փստանջյանն ու    լսեց  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այս  արձագանքը. «Ժառանգությունն այսինքն ո՞վ, միայն դո°ւք»:

Ռուբեն Հակոբյանը, հիշեցնենք, լքել է «Ժառանգություն» կուսակացությունը և վայր է դրել խմբակցության ղեկավարի լիազորությունները:  Այս պահին  խմբակցության 4 անդամներից միայն Զ.Փոստանջյանն է ներկայացնում «Ժառանգություն» կուսակցությունը:

ՕԵԿ-ը դեռ չգիտի՝  հոկտեմբերի 5-ին  խմբակցության անդամները «կո՞ղմ»-ի թե՞ «դեմ»-ի կոճակը կսեղմեն: Խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ խմբակցության վերջնական դիրքորոշումը կախված է իրենց առաջարկների ընդունումից և  մեկ անգամ ևս թվարկեց հիմնական առաջարկները: Ընդհանուր առմամբ՝ ՕԵԿ-ում  կարծում են,  որ նախագիծը չի լուծել քաղաքական մենաշնորհի հարցը, ավելին ՝  սահմանադրական երաշիքներ է  ամրագրել քաղաքական մեկ ուժի մենիշխանությունը պահպանելու համար, լուծում չի տվել  «Հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ» իրավիճակին: ՕԵԿ-ը չի հասկանում նաև այն շտապողականությունը, որով ընթանում է գործընթացը:

Ի տարբերություն ՕԵԿ-ի ՝ ՀՅԴ-ի  հիմնական առաջարկները նախագծում արդեն արտացոլված են: Հայտնի 7 կետերից առնվազն 4-ը  տեղ են գտել փաստաթղթում և սա բավարար է  այն պաշտպանելու համար: Թերևս հենց այս պատճառով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախընտրեց ելույթի հիմնական մասը նվիրել ոչ թե ՀՅԴ  դիրքորոշումը հիմնավորելուն, այլ՝ գործընթացին դեմ արտահայտվողների փաստարկները քննադատելուն:

ՀԱԿ-ը համոզված է՝ Հայաստանի համար գերակա է անվտանգության խնդիրը, իսկ խորհրադարանական կառավարման  համակարգն այդ խնդիրը լուծելու առումով ավելի խոցելի է, քան՝ կիսանախագահականը: Լևոն Զուրաբյանն ամփոփիչ ելույթում  փորձեց բացահայտել, թե ինչ է թաքնված գործընթացի հետևում: Իրադարձությունների որոշակի ընթացք ու զարգացում ներկայացրեց, կանխատեսումներ արեց ու եզրահանգեց. դրված է ոչ թե նախագծի, այլ գործող իշխանություններին այո կամ ոչ ասելու հարցը:  Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը «Ոչ»-ի ճամբարում է և այդ դիրքրոշումն էլ քարոզելու է  իր ընտրողներին:

ԲՀԿ-ն « Ոչ»-ի ճակատին  չի միանա:  Թե ինչու տարբեր փաստարկներ ունի, բայց  մինչ վերջնական  դիրքորոշումը ներկայացնելը, Միքայել Մելքումյանը հարկ համարեց կրկին բացատրել, թե ինչպես պատահեց, որ ԲՀԿ-ն ամիսներ առաջ դեմ էր, հիմա կողմ է Սահմանադրության փոփոխմանը:  ԲՀ Կ- ն չի ասել, թե դեմ է փոփոխություններին, այլ ասել է, որ ժամանակը չէ, հայտարարեց Մելքումյանը։ Կատարյալ փաստաթղթեր չկան,  և եթե  գրվածի 70 տոկոսը բավարարում է, ապա չեն կարող դեմ լինել , նշեց պատգավորը եւ հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվերակելու:

Հանրապետական խմբակցությունը  ոչ թե  կողմ է, այլ կողմ է միակամորեն: Ոչ միայն կողմ է,  այլ նաև գոհ է քննարկման ընթացքից,  որակից, նաև  մասնագիտական հանձնաժողովի աշխատանքից: Վահրամ Բաղդասարյանի ելույթի առանցքում ոչ այնքան  իրավական, որքան  քաղաքական գնահատականներ էին:  Քննարկման ժամանակ պատմական էքկուրսներ անողներին ՀՀԿ խմբակցության ղեկավարը հորդորեց դրանք  սեփական պատմության շուրջ տանել։

Քվեարկությունը կկայանա հաջորդ ՝ հոկտեմբերի 5-ին մեկնարկող

Back to top button