Հասարակություն

Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում. քննարկում ԵՊՀ- ում

Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ  մեկնարկել է «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» խորագրով գիտագործնական կոնֆերանսը` նվիրված ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին:

ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում կարևորել է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրերի շրջանակում ուսանողների ներգրավմամբ անցկացվող գիտակրթական կոնֆերանսները, որոնցից հերթականը նվիրված է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին: Անհատ, ում Արցախյան ազատամարտում ընդհատված կենսագրության էջերը երիտասարդության համար մշտապես եղել և շարունակում են մնալ ոգեշնչման ու հայրենասիրության յուրօրինակ դասեր:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև համատեղ նոր հայրենասիրական ծրագրերի կյանքի կոչման, հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, հակառակորդի սադրիչ գործողությունների և այդ համատեքստում հայկական զինված ուժերի ու միջազգային կառույցների կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ ուսանողների հարցերին:

Սեյրան Օհանյան. պաշտպանության նախարար

 

Back to top button