Վերլուծական

Փորձագետ.Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԵԽ բանաձևն աննախադեպ էր

alisagevorgyan
«Քաղաքական  և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այսօր անդրադարձել է Ադրբեջանի դեմ  պատժամիջոցներ կիրառելու Եվրախորհրդարանի բանաձևին, որը փորձագետը որակում է աննախադեպ և միանգամայն արադարացաված,  սակայն ուշագրավ է համարում բանաձևին հաջորդած Ալիևի քայլերն ուղղված եվրոպական կառույցներին:

 

Սեպտեմբերի 10-ի Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով կոչ է արվում հասցեական պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր առնչություն ունեն Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների հետ: Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում այս երկրում մեծ թվով իրավապաշտպանների ու լրագրողների ձերբակալությունների ու ազատազրկման դատապարտելու առնչությամբ: Բացի այդ, բանաձեւով Եվրամիության անդամ երկրներին, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությանը կոչ են անում ձեռնպահ մնալ Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար դիտորդներ ուղարկելուց, քանի որ ներկա իրավիճակում դիտորդներ ուղարկելն անիմաստ է եւ լեգիտիմություն է հաղորդում խախտումներով անցկացվող ընտրություններին:

«Քաղաքական  և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Եվրախորհրդարանի բանաձևը համարում է աննախադեպ և միանգամայն արդարացվաց, սակայն ուշագրավ է համարում մեկ այլ խնդիր. «Ալիևն այս բանաձև օգտագործում է որպես պատրվակ իր բոլոր կապերը Եվրամիության հետ խզելու համար: Ինչը խոսում է Ռուսաստանի հետ մերձեցման և Եվրոպային շանտաժի ենթարկելու մասին»:

Ալիևի քայլը փորձագետը որակում է  Մոսկվայի հետ հարաբերություների մերձեցման ցուցադրություն, ինչն իր մեջ պարունակում է նաև շանտաժ ուղղված արևմուտքին, ինչպես Եվրոպային, այնպես էլ Միացյալ նահանգներին,  որոնք վերջն շրջանում բավականին ակտվացել են Հարավային Կովկասում: «Եվ ոչ միայն Լեռնասյին Ղարաբաղի հիմնահարցում»,-ընդգծում է փորձագետը:

Նրա բնորոշմամբ՝  ե՛ւ, ե՛ւ խաղն Ադրբեջանում ավարտվում է, և նավթը՝ Եվրոպային, բայց կյանքը՝ ռուսական ձևով բանաձևն այլևս չի գործում, իսկ դա որոշակի հիստերիա է առաջացնում: Ընդհանուր առմամբ, իրավիճակը տարածաշրջանում Ռուբեն Մեհրաբյանը վտանգավոր է համարում: Ծավալվող իրադարձությունները նոր մարտահրավերներ են պարունակում Հայաստանի համար:

Back to top button