Մշակույթ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Յուրի Յուզբաշյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր մանկավարժ, խմբավար Յուրի Յուզբաշյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

«Զգալի է Ձեր ներդրումը Հայաստանի երգչախմբային արվեստը հարստացնելու և զարգացնելու գործում: Գնահատանքի է արժանի նաև Ձեր անխոնջ մանկավարժական գործունեությունը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և նոր ձեռքբերումներ»,-երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

Back to top button