Քաղաքական

Տեղի է ունեցել արցախցի եւ բելգիացի խորհրդարանականների հանդիպումը

Այսօր ԼՂՀ ԱԺ- ում տեղի է ունեցել Արցախի եւ Բելգիայի խորհրդարանականների հանդիպումը։

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ Արցախում  բարձր են գնահատում օրինակելի արժեհամակարգ ունեցող երկրների պետական կառույցների, մասնավորապես, խորհրդարանականների հետ շփումներն ու հարաբերությունները: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, հաշվի առնելով միջազգային խորհրդարանական ձեւաչափով գործընթացներում ներգրավված չլինելու հանգամանքը, նման կապերը՝ ինստիտուտների կատարելագործման եւ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, կենսական անհրաժեշտություն են:

Բելգիական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ժուլի դե Գրոտը կարեւորել է իրենց այցն Արցախ՝ լիարժեք տեղեկություններ ստանալու եւ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հնարավոր տարբերակ գտնելու համատեքստում:

Այնուհետեւ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, որի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են Արցախում ժողովրդավարական գործընթացների, ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո անցկացվող բանակցությունների ընթացքի եւ մի շարք այլ հարցերի շուրջ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ունեցած դիրքորոշումներով:

Back to top button