Հասարակություն

Ձերբակալվածների իրավունքները ոստիկանության եւ իրավապահների բանավեճի առարկա

lusinevasilyan

Ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդներն այսօր ներկայացրել են  նախորդ տարվա գործունեությունն ամփոփող հաշվետվությունը և  ահազանգել այն խնդիրների մասին, որոնք արձանագրել են այս տարվա ընթացում: Դիտորդական խմբի անդամները   նշում են, որ վերջին ամիսներին ոստիկանոսւթյունն արհեստական խոչընդոտներ է հարուցում: Դրանցից որպես առավել հրատապ ու կարևոր առանձնացնում են երկուսը։

 

Ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբն ահազանգում է. արդեն  1 տարի է  ոստիկանությունն արհեստական խոչընդոտներ է հարուցեում,  դիտորդները  չեն կարողանում լիարժեք իրացնել իրենց գործառույթները։  Խմբի անդամ Անի Չատինյանը  բացատրում է, թե որն է հիմնական խնդիրը: «Դիտորդական խմբին չեն տրամադրվում ՁՊՎ- ում անձանց ընդունման  մասին հիմքերը: Ոստիկանությունն այդ հիմքերը նույնացնում է անձնական գործի, անձանական տվյալների և դրանց գաղտնիության հետ»:

Իսկ չտրամադրվող տվյալները խմբին անհրաժեշտ են հասկանալու համար, թե որքանով են օրինական անձին ազատությունից զրկելու հիմքերը, որքանով են պահպանված օրենքով նախատեսված ժամկետները:  Նպատակը, ընդհանուր առմամբ, այս վայրերում  իրավունքների խախտման դեպքերը բացահայտելն  է, ձերբակալվածներին՝ իրենց իրավունքների մասին տեղեկացնելը:

Հետաքրքիր է, որ տվյալներ չտրամադրելու խոչընդոտն առաջացել է վերջին տարվա ընթացքում: Դիտորդական խումբը գործում է 2006-ից: Դիտորդներն ասում են, որ նախորդ տարիներին այս արգելքը չեն ունեցել. ոստիկանության բաժանմունքներում ձերբակալվածների  անձնական գործերը դիտորդներին տրամադրվել են:

Թե ինչու է ոստիկանությունը հիմա որոշել չտրամադրել այդ տվյալները, փորձել են պարզել տարբեր հարցումներով: «Բոլորին բացասական պատասխաններ են տրվել: Դրանցում հղում է արվում կառավարության որոշմանը և նշվում, որ մերժումը հիմնավոր է»:

Քննարկմանը մասնակցում էր նաև ոստիկանության ներկայացուցիչը: Գերատեսչության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ Վահրամ Աբրահամյանը  բացատրեց՝ դիտորդները կարող են ծանոթանալ ձերբակալվածների գործերին միայն նրանց համաձայնությամբ և սա սահմանված է կառավարության որոշմամբ:

«Հարցին հարցով պատասխանեմ. եթե ոստիկանությունը կատարում է օրենքի պահանջը, սա խոչըդո°տ է: Ես շատ խիստ զարմացած եմ,  մենք պահպանում ենք իրավական նորմերի պահանջները։ Եթե անձը համաձայնությունը կտա, մենք որեւէ խնդիր չենք առաջացնի։ Եթե եղել են դեպքեր, երբ անձը համաձայնել է, բայց չի տրամադրվել, մենք խստագույնս կպատժենք այդ անձանց՝ իրավական նորմերի պահանջները չկատարելու համար»:

Ոստիկանության ներկայացուցիչը , սակայն, չպարզաբանեց, թե ինչու է ոստիկանությունը մինչ այժմ տրամադրել այդ հիմքերը , իսկ այժմ հրաժարվում է դա  անել՝ կառավարության որոշումը վկայակոչելով: Այն, ի դեպ, նոր չի ընդունվել, ուժի մեջ է արդեն մի քանի տարի:

Մյուս խոչըդոտը փոքր-ինչ տեխնիական բնույթի է. դիտորդներն ասում են, որ Ձերբակալվածների պահման վայրերից և այդ վայրերն ունեցող ստորաբաժանումներից հանվել են դիտորդական խմբի պաստառները, որոնք ներկայացնում են անազատության մեջ գռնվող անձանց իրավունքները, պարտականությունները և դիտորդական խմբի թեժ գծի հեռախոսահամարը:

Փոխարենը՝ փակցվել են նույնաբովանդակ պաստառներ՝ ոստիկանության զինանշանով: Ոստիկանությոն ներկայացուիչը այս հարցում ևս չի հասկանում, թե ինչ խոչընդոտի մասին է խոսքը:  «Խնդրեմ, ներկայացրեք որևէ իրավական նորմ, որը ոստիկանությանը պարտադրում է բաժիններում փակցենել հասարակական կազմակերպության պաստառները: Եթե ասում եք խոչըդոտվել է իրազեկումը, ապա ասեմ, որ ոստիկանության կողմից նույնաբովանդակ պաստառներ են կազմվել և փակցվել»:

Բացի այդ՝ այլընտրանք է ներկայացվել,  ասում է ոստիկանության ներկայացուիչը: Պաստառի վրա ավելացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի համարը:

Իսկ դիտորդներն այլ եզրակազություն ունեն.  դիտորդական խմբի և ոստիկանության միասնական պաստառը  հանրության մեջ այլ կարծիք է ձևավորել: «Մարդիկ կարծում են, որ դիտորդական խումբը ոստիկանության մի մասն է: Այդ փոփոխությունից հետո մեր թեժ գծին այլևս ոչ մի զանգ չենք ստացել»:

Եթե ավելի ստույգ, ապա, ըստ դիտորդների, մինչև պաստառների փոփոխությունը, դիտորդական խումը ամսական միջին հաշվով 10-15 զանգ էր ստանում, հիմա  թեժ գծին զանգերը դադարել են:

Back to top button