Քաղաքական

ՌԴ փորձում է ավելի մեծ ակտիվություն դրսևորել ԼՂ խնդրի կարգավորման հարցում.քաղաքագետ

lusinevasilyan
Ռուսաստանը փորձում է ավելի մեծ ակտիվություն դրսևորել  և ավելի գործուն դերակատարում ստանձնել տարածաշրջանում՝ անդրադառնալով Սարգսյան-Պուտին մոսկովյան հանդիպման արդյունքներին այսօր ասել է քաղաքագետ Արամ Մանուկյանը: Չի բացառվում, որ ՀԱՊԿ հարթակն օգտագործելով Ռուսաստանը փորձի ավելի ակտիվ դերակատարում ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ ասել է քաղաքագետը, նաև նշել, որ այդ քայլերն առաջին հերթին կբխեն ռուսական շահերից, հետո միայն այս  կամ այն չափով կբավարարեն կողմերից որևէ մեկի հետաքրքությունները:  Մանուկյանը կարծում է, որ նախագահների հանդիպումը փաստեց հայ-ռուսական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը:

«Չի բացառվում, որ հենց ՀԱՊԿ-ն օգտագործելով Ռուսաստանը փորձի դա իրականացնել:  Նախ այն պատճառով, որ այդ ճանապարհով շատ չի վատթարացնի հարաբերությունները Ադրբեջանի  հետ, բացի  այդ՝ երեկ հնչած հայտարարությունը, որ հայկական կողմը ՀԱՊԿ շրջանակներում պետք է բարձրաձայնի սահմանային լարվածության խնդիրը, կարծում եմ, համաձայնեցված է եղել ռուսական կողմի հետ»:

Back to top button