Հասարակություն

Երեկ գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ

Սեպտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Արցախի հատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ: Վերջինս կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, այդ թվում 60 և 82մմ ականանետեր։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

ՊԲ հաղորդագրությունում նշվում է նաև, որ վերջին օրերի համեմատ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները նվազել են։  ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշելով հակառակորդի ակտիվությունը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Back to top button