Հասարակություն

22 համայնքներում ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն համայնքի ղեկավարի 25 եւ ավագանու 51 թեկնածու

2015թ. սեպտեմբերի 13-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 22 համայնքներում։ Նշված համայնքներից 14-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 7 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ և մեկ համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Սեպտեմբերի 3-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Հերթական ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 33 քաղաքացի, որոնցից 8-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 55 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 4-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 25 և ավագանու անդամի 51 թեկնածու:

Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է 2 տեղական հասարակական կազմակերպության 42 դիտորդ:

Back to top button