Քաղաքական

Մոսկվան դեմ է Ղարաբաղյան հակամարտության ակտիվ փուլ թևակոխելուն

«Կրեմլում քաջ գիտակցում են, որ նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է տարածաշրջանն ու հակամարտության կարգավորման գործընթացը դուրս բերել վերահսկողությունից»,- համոզված է ռուս հայտնի քաղաքական փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտությունն ամենավտանգավորն է հարավկովկասյան տարածաշրջանում, պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Մարկեդոնովը նշել է, որ ստատուս-քվոյի փոփոխությունը ռազմական ճանապարհով հակասում է Մոսկվայի շահերին: «Արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից շատ կարևոր էր: Ռուսաստանը ցանկանում է հակամարտությունը կարգավորել բանակցային ճանապարահրով: Մոսկվայի համար շատ կարևոր է, որպեսզի տարածաշրջանում ռազմական գործողություններ տեղի չունենան, դա լրացուցիչ սպառնալիք է Ռուսաստանի համար:Հակամարտության գոտին մոտ է Ռուսաստանի սահմաններին: Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը կարող է լուրջ վտանգ ներկայացնեկ նաև Հյուսիսային Կոսկասի համար»,- ասել է Մարկեդոնովը:

Back to top button