Քաղաքական

Բաքուն ձգտում է տապալել բանակցային գործընթացը.Տիգրան Բալայան

«Ադրբեջանի գործողությունները բացահայտ ապացուցում են, որ Բաքուն ձգտում է տապալել բանակցային գործընթացը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Արտաքին գերծերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով սահմանամերձ գյուղերի գնդակոծության եւ Կոթիի 2 բնակիչների վիրավորվելու մասին տեղեկությունները։ «Որքան կեղծավոր պետք է լինես, որպեսզի խոսես Միջազգային մարդասիրական իրավունքի մասին եւ նույն օրը ականանետերից կրակես խաղաղ բնակչության վրա։ Այս ամենը եւս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանը ձգտում է սրել իրավիճակը եւ դրանով տապալել բանակցային գործընթացը»,- ընդգծել է Տիգրան Բալայանը։

Back to top button