Հասարակություն

Իրավիճակը լարված, բայց վերահսկելի է. Արծրուն Հովհաննսիյան

annanazaryan
Պաշտպանության նախարարի  մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ իրավիճակը սահմանամերձ գյուղերում վերահսկելի է:

«Իրավիճակը կայուն լարված է, բայց վերահսկելի: Հիմա համեմատաբար հանգիստ է, երեկ երեկոյան  բավականին լարված էր մինչև ուշ գիշեր: Հայկական կողմի պատասխան կրակից հետո միայն հակառակորդը դադարեցրել է կրակահերթը:  Հակառակորդի կրակից վիրավորվել են երկու քաղաքացիական անձինք: Նրանք գտնվում են հիվանդանոցում»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով հառակորդի կողմից օգտագործված զինատեսակների առումով վիճակն աննախադեպ չէ: «Ադրբեջանական կողմն օգտագործել է հրաձգային զենքեր ու ականանետեր, որոնք կիրառել էր նաև նախկինում: Արդեն մեկ տարի է հակառակորդն օգտագործում է նման զինատեսակներ»,-ասել է ՊՆ մամուլի խոսնակը:

Back to top button