Սպորտ
Արոնյանը կմեկնի Բաքու՝ Աշխարհի գավաթի խաղարկությանը
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կմասնակցի հաջորդ շաբաթ Բաքվում մեկնարկող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությանը։ Սրա մասին անվանի շախմաստիստը հայտնել է chess-news.ru- ին տված հարցազրույցում։
«Ցավոք՝ մեզ՝ շախմատիստներիս, դժվար է երկրների միջեւ հակամարտությունը լուծելուն օգնելը։ Բայց չէ որ երաժիշտները, ստեղծագործական տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ գալիս են Ադրբեջան՝ որպես խաղաղություն բերող մարդիկ, եւ ես կփորձեմ հետեւել նրանց օրինակին։ Կփորձեմ ցույց տալ, որ հարգում եմ հարեւան երկիրը, ներկայացնել իմ լավագույն խաղը եւ հաճույք պատճառել տեղի երկրպագուներին»,- ասել է Արոնյանը։