Հասարակություն

Ռուսաստանում դաժանաբար սպանել են 23 ամյա երիտասարդի

Ռոստովի մարզի Սինյաևսկոյե գյուղի բնակիչները դաժանաբար ծեծելով մահվան են հասցրել 24-ամյա հայազգի վարորդ Ռաֆայել Խլղաթյանին: Պատճառը եղել է ՃՏՊ-ն, որը տեղի է ունեցել նրա մեղքով։ Վարորդն իր մեքենայով հարվածել է 5 մեքենայի և մի քանի հետիոտնի։ Ռաֆայելը հարբած է եղել։ Հայտնել է «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը: Վթարից հետո զայրացած համագյուղացիներն ինքնադատաստանի են ենթարկել զանգվածային վթարի մեղավորին։

Ռոստովի մարզի գյուղերից մեկում հաշվեհարդարից հազիվ է փրկվել  շուրջ 300 մարդու կողմից ծեծի ենթարկված, իսկ ավելի ուշ հիվանդանոցում մահացած հայազգի վարորդ Ռաֆայել Խալղաթյանի հայրը: Կատաղած ամբոխը, վթարի ենթարկված մեքենաների վարորդներն ու նրանց համագյուղացիները «Ֆորդ ֆոկուս» մակնիշի մեքենայից դուրս են քաշել մեքենայի վարորդին և ուղևորին ու սկսել նրանց դաժան ծեծի ենթարկել: Ինչպես հայտնում է Lifenews-ը, տեղի ոստիկանության աշխատակիցներից մեկին հաջողվել է փախցնել ու իր տանը թաքցնել սպանվածի հորը:
Զանգվածային հաշվեհարդարի մասնակիցներից մեկը ձերբակալվել է, հայտնում է Lifenews-ը։ Հարցաքննության ժամանակ միանգամից մի քանի վկա հայտնել են, որ մահացու հարվածը հայ երիտասարդին հասցրել է 46-ամյա Անդրեյ Զ.-ն։

Back to top button