Ընտրություններ 2026ԿարևորՔաղաքական

«Հայաստան» դաշինքը ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

«Հայաստան» դաշինքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու է Սահմանադրական դատարանում։  ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այս մասին հայտարարել է այսօր ճեպազրույցում։

Նա տեղեկացրել է, որ այժմ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ ՍԴ ներկայացվելիք փաթեթը պատրաստելու համար։

«Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ ու ոչ արդար պայմաններում, և կան բազմաթիվ փաստեր։ ԿԸՀ-ի՝ արդյունքների վերջնական հայտարարումից հետո գնալու ենք այդ ճանապարհով»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Back to top button