
Ժամանակակից հեռուստալրագրությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև ստեղծագործական մտածողություն, տեխնոլոգիական հմտություններ և հետազոտական մոտեցում։ «Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագիրը հենց այդպիսի միջավայր է՝ պրակտիկ և հետազոտահենք «TV լաբ», որտեղ տեսությունը միահյուսվում է իրական մեդիաարտադրությանը։ Ծրագրի շրջանակում ուսանողները հնարավորություն են ստանում աշխատել ոլորտի առաջատար մասնագետների հետ, զարգացնել հեռուստատեսային բովանդակություն ստեղծելու և ներկայացնելու կարողությունները՝ կիրառելով ժամանակակից մեդիայի լավագույն փորձը։
Ո՞վքեր կարող են դիմել
«Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագիրը նախատեսված է լրագրության, հաղորդակցության, հասարակական գիտությունների և հարակից մասնագիտությունների շրջանավարտների համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները հեռուստատեսային մեդիայի ոլորտում։
Ի՞նչ հմտություններ են ձեռք բերվում
Ծրագրի ընթացքում ուսանողները ձեռք են բերում հեռուստահաղորդումների և ռեպորտաժների պատրաստման, տեսախցիկի առջև և կադրից դուրս աշխատանքի, մեդիաարտադրության կազմակերպման, սցենարային և խմբագրական աշխատանքի, մեդիահետազոտությունների իրականացման, ինչպես նաև թվային հարթակների համար բովանդակության ստեղծման և կառավարման հմտություններ։


«Ծրագիրն իրականացվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ Հ1-ի հետ համագործակցությամբ, ինչը ուսանողներին հնարավորություն է տալիս ուսման ընթացքում ներգրավվել իրական հեռուստաարտադրական գործընթացներում և ծանոթանալ ոլորտի մասնագիտական չափանիշներին»։
Որտե՞ղ կարող են աշխատել շրջանավարտները
«Հ1-ի և ոլորտի այլ առաջատար մեդիա կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ շրջանավարտները պատրաստ են աշխատանքի անցնել հեռուստաընկերություններում, թվային մեդիա հարթակներում, լրատվական և արտադրական ընկերություններում՝ որպես լրագրող, հաղորդավար, խմբագիր, պրոդյուսեր կամ մեդիա հետազոտող»։
«Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագիրը միավորում է ակադեմիական գիտելիքը, մասնագիտական փորձը և նորարարական մեդիագործիքները՝ պատրաստելով մրցունակ մասնագետներ, որոնք կարող են արդյունավետ գործել արագ փոփոխվող մեդիամիջավայրում։
Եթե ցանկանում եք դառնալ ժամանակակից հեռուստալրագրության մասնագետ, ստեղծել ազդեցիկ բովանդակություն և մասնակցել հանրային հաղորդակցության ձևավորմանը, «Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագիրը կարող է դառնալ ձեր մասնագիտական զարգացման հաջորդ կարևոր քայլը։


«Դպրության» տաղավարում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., «Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Նանե Վարդանյանն ու ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ Անի Հարությունյանն են։




