Հասարակություն
ԱՀ ՊԲ-ում անցկացվում են ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում ծառայող սպաների հավաքներ
Հուլիսի 12-ից մեկնարկել են ՊԲ-ի ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում ծառայություն իրականացնող սպայակազմի ներկայացուցիչների եռօրյա հրամանատարական հավաքները, որոնք հնարավորություն են ընձեռելու մասնակիցներին բարձրացնել մարտական ու մասնագիտական պատրաստության մակարդակը, տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, ճշգրտելու փոխգործակցության ընթացիկ խնդիրները:
Հավաքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու մարտի տարբեր տեսակներում ռադիոխանգարման գործառույթների իրականացմանը, անօդաչու թռչող սարքերի ու հակառակորդի խոցման այլ միջոցների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Հավաքների ավարտին մասնակիցները հանձնելու են ստուգարքներ, որոնց արդյունքում նախորոշվելու են առաջիկա անելիքների առաջնահերթ ուղղությունները: