ԿարևորՀասարակություն
Ազգային ժողովը վավերացեց Հռոմի ստատուտը


Հայաստանի Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները դեմ են քվեարկել վավերացմանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ դա ոչ մի օգուտ չի բերի Հայաստանին, իսկ «Հայաստան» խմբակցությունը Կանոնադրությունն անվանել է «հակասահմանադրական»։