ԿարևորՀասարակություն
Մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը. Բերբոք


Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատկերը ունենալն այժմ ավելի արդիական է, քան երբևէ, ուստի կարևոր է, որ անմիջապես տեղի ունենա ՄԱԿ-ի այցը տարածաշրջան, X-ի (նախկին Twitter) իր էջում գրել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոք, հավելել՝ Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ խոստացել է դուռ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ։
«Դա միայն սկիզբն է: Մեր գործընկերների հետ միասին մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը»,- նշել է Բերբոքը: