ԿարևորՀասարակություն

Դավիթ Բաբայանը ձերբակալվել է

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմ ծրագրել, նախապատրաստել, սանձազերծել և վարել։

Սեպտեմբերի 28-ին Բաբայանը հայտարարել էր, որ որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի։

«Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ սիրելիներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։

Իմ չներկայանալը կամ, որ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատերին, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատասեր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը փոքրացնի նրա տառապանքը և բժշկի վերքերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Բաբայանը։

Կարդացեք նաև
Close
Back to top button