ԿարևորՄիջազգային

Արցախի դեմ վերջին հարձակման հետևանքով Ադրբեջանի բանակը 192 կորուստ է տվել

Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը հաստատել է Արցախի դեմ վերջին ռազմական գործողությունների ժամանակ 192 զինծառայողի մահվան փաստը, 511-ը վիրավորում են ստացել։

Նախարարության տվյալներով՝ 180-ը ՊՆ, 12-ը՝ հանրապետության ՆԳՆ զինծառայողներ են եղել։

Առողջապահության նախարարությունը հայտնել է նաև, որ վիրավորում է ստացել 511 զինծառայող։ Նախարարության տվյալներով՝ ռազմական գործողությունների ընթացքում մահացել է նաև մեկ քաղաքացիական անձ, մեկ քաղաքացի վիրավոր է։

«11 անձի ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձագետների կողմից գենետիկական հետազոտություններից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Back to top button