ԿարևորՀասարակություն

Բռնի տեղահանված արցախցիները կօգտվեն բժշկական ծառայություններից պետական պատվերի շրջանակներում

Ստեփանակերտից Երևանի բժշկական կենտրոններ տարբեր վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխված վիրավորների կարիքների գնահատում ենք արել, և այս պահին կառավարությունը, առողջապահության նախարարությունը հոգում են դրանք, միջազգային կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նշվել է, որ Հայաստանի տարբեր մարզերում տեղակայվելուց հետո, տեղում, ըստ կարիքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են օգտվել բժշկական ծառայություններից` պետական պատվերի շրջանակներում:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեղակայումից հետո նրանց առողջական խնդիրների լուծմանն ու մասնագիտական բուժսպասարկմանն ուղղված երկարաժամկետ քայլերը` ընդգծելով բարեգործական և հասարակական կազմակերպությունների աջակցության կարևորությունը:

Back to top button