ԿարևորՀասարակություն

Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել Արցախում պայթյունից տուժածներին

Բոլոր մտքերս վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են, X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

«Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել։ Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ հասանելիությունը»,- գրել է նա։

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, Տուժածներից շատերի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

Back to top button