ԿարևորՀասարակություն

Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի․ ԱՀ ՆԳՆ

Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում երեկ` սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն ևս մեկ քաղաքացի։ Իսկ Կարմիր գյուղից` մեկ տարեց կին, հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից։

2 աճյուն և 1 քաղաքացիական անձ հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի` Վանք գյուղից։

Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։

Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։

Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։

Back to top button