ԿարևորՀասարակություն

Արցախից ավտոբուսներով ՀՀ տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին

ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։

«Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։

Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ», — ասված է հաղորդագրությունում։

Back to top button