

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Ինչպես հայտնում են կառավարությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերի: